Անել նվիրատվություն, թե՞ չանել

Հետազոտություն

Աշխարհասփյուռ հայերին մտահոգող խնդիրներին վերաբերող հետազոտությունների իրականացում և հրապարակում

«Անե՞լ նվիրատվություն, թե չանել», ուղեցույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին

«Անե՞լ նվիրատվություն, թե չանել», ուղեցույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին

«Անել նվիրատվություն, թե՞ չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցը ուսումնասիրում է պատճառների լայն շրջանակ, որոնցից ելնելով Հայաստանի տնտեսական կայունությամբ շահագրգռված մարդիկ հետ են կանգնում աշխարհի խոշորագույն հայկական բարեգործական կազմակերպությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն անելուց: Օգտագործելով 1997-2011 թթ. հայկական լրատվամիջոցների արխիվային նյութեր; տեղեկություններ հիմնադրամի պաշտոնական կայքից; անձնական փորձը, ինչպես նաև հիմնադրամի ներկա և նախկին աշխատողների հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հարցազրույցներ՝ տվյալ ուղեցույցը ներկայացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության հետ կապված չարաշահումների բազմաթիվ հաղորդումներ և վկայություններ, որոնք տարիների ընթացքում խարխլել են հիմնադրամի նկատմամբ հանրության վստահությունը: