Անապատի գիշերներում

ԳՐԱԽԱՆՈՒԹ


ԱՆԱՊԱՏԻ ԳԻՇԵՐՆԵՐՈՒՄ

"Desert Nights" by E. Baghdasaryan and A. Manoogian
Է. Բաղդասարյան և Ա. Մանուկյան՝ «Անապատի գիշերներում»

Է. Բաղդասարյան և Ա. Մանուկյան՝ «Անապատի գիշերներում»

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

Այս անգլերեն-հայերեն երկլեզու գիրքն ընդգրկում է հոդվածներ թրաֆիքինգի մասին և հարցազրույցներ թրաֆիքինգի զոհերի հետ: Գրքի համահեղինակներն են «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, և «Շահան Նաթալի» ընտանեկան հիմնադրամի ՀՀ և Արցախի ներկայացուցիչ Արա Խ. Մանուկյանը: Մեկ տարի շարունակ ուսումնասիրելով կանանց թրաֆիքինգի խնդիրը Հայաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), երկու հետաքննող լրագրողները բացահայտում են միջազգային թրաֆիքինգային ցանց, որը գործում է Դուբայում ՀՀ և ԱՄԷ իրավապահ մարմինների մասնակցությամբ:

ԳՐՔԻ ՏԵՂԵԿԱՆՔ

Էդիկ Բաղդասարյան և Արա Մանուկյան, «Անապատի գիշերներում», Երևան, «Գազպրինտ», 2006, 183 էջ (որոնցից 84-ն անգլերեն է, իսկ 99-ը՝ հայերեն; փափուկ կազմ; 20,3x20,3).

«Անապատի գիշերներում» գիրքն այնպես է ձևավորված, որ հայերեն տարբերակի հետնաշապիկը անգլերեն տարբերակի գլխնիվայր դիմաշապիկն է և հակառակը:

«Անապատի գիշերներում»-ը թողարկվել է նաև DVD (48 րոպե) ձևաչափով: Լեզուն հայերեն է, անգլերեն ենթագրերով:

Ե՛վ DVD-ն և՛ գիրքը կարելի է ձեռք բերել $25 նվիրատվությամբ (առաքումը՝ ներառյալ): Սեղմեք այստեղ ձևը լրացնելու համար: